ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 02:50-ից մինչև 03:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի (անձանց) կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի համայնքապետարանի առաջին հարկում գտնվող, «Արցախբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատի թղթադրամների պահոցը սղոցի գործադրմամբ կտրել-պոկելու եղանակով, առանձնապես խոշոր չափերի հասնող 7.951.000 ՀՀ դրամ գումար գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։