ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանքարդյունաբերող ընկերությունն ու ծխախոտ արտադրողը՝ խոշոր հարկատու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հազար խոշոր հակատուների ցանկը դարձյալ գլխավորում է խոշոր հանքարդյունաբերող ընկերությունը: Խոսքը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասին է: Իսկ ՀՀ պետական գերատեսչությունները դուրս են մնացել հարկատուների ցանկից: Նշենք, որ ցվանկի առաջին տեղում հայտնված ընկերությունն այս տարվա առաջին 9 ամիսներին պետական բյուջե կատարել է 129 մլրդ 693 մլն 71 հազար դրամ: Հանքարդյունաբերողին հաջորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ վճարած 41 մլրդ 802 մլն 341 հազար դրամ: Հազար խոշորների ցանկի երրորդ տեղում տեղական ծխախոտ արտադրողն է՝ «Գրանդ Տոբակո»-ն է եւ պետական բյուջե կատարել է 32 մլրդ 472 մլն 255 հազար դրամի հարկային վճարումներ:

Իսկ ահա «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը հայտնվել է ցանկի չորրորդ տեղում եւ վճարել 16 մլրդ 354 մլն 148 հազար դրամ: Ցանկի 5-րդ տեղում «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է, որի կատարած հարկային վճարումները կազմել են 12 մլրդ 494 մլն 420 հազրա դրամ: Հազար խոշոր հարկատուների ցանկի տասնյակում տեղ են գտել նաեւ բենզին ներմուծողները՝ ՙՍի Փի Էս Էներջի՚-ն ու «Ֆլեշ»-ը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՙՍի Փի Էս Էներջի գրուպը՚ պետական բյուջե կատարել է 11 մլրդ 826 մլն 135 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ ՙՖլեշ՚ ընկերությունը՝ 11 մլրդ 278 մլն 313 հազար դրամ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը» հազար խոշորների ցանկի 9-րդ տեղում է՝ վճարած 11 մլրդ 698 մլն 473 հազար դրամով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված: Այսինքն` մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Հազար խոշոր հարկատուների տասնյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում:

Ս.Հ.




Լրահոս