Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը սկսել է պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Ալբանական Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 116 կգ, իսկ հրումում` 140 կգ: Երկամարտի 256 կգ արդյունքով Ռաֆիկ Մինասյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:
Առաջին տեղը զբաղեցրել է Իտալիայի ներկայացուցիչ Սերխիո Մասսիդան, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Թեհրան Մամադովը: