Առուշ Առուշանյան, Աղվան Հովսեփյան… ում շահերն է պաշտպանել այսօր ձերբակալված Էրիկ Ալեքսանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին և Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին:

Իսկ ով է ձերակալված փաստաբանը և ինչ գործերով է հայտնի:

Էրիկ ալեքսանյանը հայտնի է դատարաններում հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների շահերը պաշտպանելով: Նա դատարանում պաշտպանել է Գորիսի համայնապետ Առուշ Առուշանյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, բլոգեր Միքայել Բադալյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ և ներկայիս պատգամավոր Արմեն Գևորգյանի, ՀՀ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի շահերը:

Նշենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի ձերբակալությունը կապված է մեկ քրեական գործի հետ: Գործը կապված է օրենքով գողի հետ:




Լրահոս