
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի հերթական հնարավոր սադրանքներին Հայաստանի դեմ։
«Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում իր կողմից հրադադարի ռեժիմի խախտումները։ Ակնհայտ է, որ սա պատրվակի ստեղծում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։ Միջազգային մշտական մեխանիզմ է անհրաժեշտ՝ հրադադարի ռեժիմը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է Փաշինյանը։