ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Center for Insights in Survey Research (CISR)-ի զեկույցը՝ Հայաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրման վերաբերյալ: Օրինակ հարցումներից մեկով 1499 բնակիչներից, որոնք 18 տարեկանից բարձր են եղել, այսպիսի հարց են ուղղել. «Ձեր կարծիքով Հայաստանն ընդհանուր առմամբ ճի՞շտ ուղղությամբ է գնում, թե՞՝ սխալ»:
Եվ այստեղ հետաքրքիր է, որ 2021 թվականի ապրիլ/մայիս ամիսներին իրականացված հարցումների համաձայն, հարցվածների 43 տոկոսը պատասխանել է, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ, 20 տոկոսը՝ սխալ ուղղությամբ եւ 37 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել: Իսկ ահա 2022 թվականի հունիսին հարցվածների 31 տոկոսն է պատասխանել, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ, իսկ 42 տոկոսը պատասխանել է, որ Հայաստանը գնում է սխալ ուղղությամբ, իսկ 27 տոկոսն էլ հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել:
Իսկ ահա «Ո՞րն է մեր երկրի առջև այսօր կանգնած ամենակարևոր խնդիրը» հարցին 54 տոկոսը պատասխանել է ՀՀ ազգային անվտանգություն և սահմանային հարցեր: Որպես խնդիր նշվել է նաեւ քաղաքական անկայունությունը, գործազրկությունը, աղքատությունը եւ այլն:
Նշենք, որ հարցումն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստան-ի կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի անունից։ Տվյալները հավաքագրվել են համակարգչի օգնությամբ իրականացվող հեռախոսային հարցազրույցների միջոցով (CATI) Հայաստանի տարածքում՝ 2022թ․-ի հունիսի 10-ից 21-ը։
Ն.Հ.