Փետրվարի 24-ից մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր իրավիճակը չի հանդարտվում: Եվ չնայած միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին պարբերաբար խոսվում է, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե Ուկրաինայում համարձակվի միջուկային մարտավարական զենք կիրառել: Նրա փոխանցմամբ, Ուկրաինայում տակտիկական միջուկային զենքի կիրառումը կհանգեցնի «սարսափելի հետևանքների»:
Ղրիմի կամրջի պայթեցման հանգամանքները հետաքննող քննիչների միջնորդությամբ ՌԴ դատարանը կայացրել է ևս 3 կասկածյալի կալանավորելու որոշում: «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հայտնել է, որ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 8-ը նախնական կալանքի վայրում կմնան Ալեքսանդր Բրիլինը, Օլեգ Անտիպովը և Դմիտրի Տյաժելիխը:
Երեկ տեղեկություն տարածվեց, թե Կիևը խոցվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերով: Կիևի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների թիվը հասել է չորսի, վնասվել են մի քանի բնակելի շենքեր։
Մանրամասները՝ տեսանյութում