Այսօր Երևանի ավագանու նիստը սկսվեց միջադեպով: Ավագանու անդամ Անի Խաչատրյանը դիմեց փոխքաղաքապետին, որպեսզի անվտանգության աշխատակիցները ստուգեն, թե արդյոք դահլիճում զինված մարդիկ կան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ միջադեպ է եղել Արման Անտոնյանի և Անի Խաչատրյանի միջև: Անի Խաչատրյանը իրավապահ մարմիններին, քաղաքապետարանի անվտանգության ուշադրությունը հրավիրել էր, հորդորել դիտել Երեւանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստի տեսագրությունը, քանի որ հստակ երեւում է՝ ավագանու անդամ Արման Անտոնյանը նիստերին գալիս է զենքով:
Մանրամասները՝ տեսանյութում