
Դերասանուհի Ժաննա Վելիցյանն ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ստեղծագործական նորություններին, ասաց, որ այս պահին հիմնական զբաղվածությունը թատրոններում է՝ Համազգային, և ևս մեկ ներկայացում Փոքր թատրոնում:
Իսկ առաջիկայում դերասանուհին ունի երեք պրեմիերա, երկուսը՝ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, երրորդը՝ ավելի ուշ:
«Ստեղծագործական հրաշալի օրեր ենք ապրում թատրոնում: «Եթե փորձում եք հասկանալ, թե ինչն է իրականության մեջ իրականությունից է՛լ ավելի իրական, եկե՛ք թատրոն (И.Мощицкий)»,-այս խոսքերով ընդգծում է դերասանուհին:
Նշենք, որ այս պահին Ժաննան նկարահանվում է դերասաններ Իննա Խոջամիրյանի ու Գոշ Հակոբյանի համատեղ «Ճիշտ այդպես» նախագծում:
Լիդա Եղիազարյան