Կրասնոդարի երկրամասում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 13-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, որ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում երկուշաբթի երեկոյան ռազմական ինքնաթիռ է կործանվել։

Այն ընկել է բնակելի շենքի անմիջական հարևանությամբ։ Թեև օդաչուներին հաջողվել է փրկվել, սակայն շենքը հրդեհվել է, ինչի հետևանքով զոհերի թիվն, ըստ վերջին տվյալների, հասել է 13-ի, նրանց թվում 3 երեխա կա, ևս 19 քաղաքացի վիրավորվել է։

Տվյալները հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Սու-34-ը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկման պատճառով։




Լրահոս