ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։
ԲԴԽ-ն բավարարել է նաեւ դատավորին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը։
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ այս պահին դատարանում քննվում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցի հարցը, արդյոք ազատ կթողնե՞ն, թե կկալանավորեն:
Դատելով իրավապահ համակարգի կողմից այս գործում ներգրավվածությունից՝ ամենայն հավանականությամբ փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կկալանավորվեն:
Ք. Մ.