Շենքի բակում երկու անձ մոտեցել են եւ դաժանաբար ծեծի ենթարկել. ինչ վիճակում է Էդգար Ղազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Էդգար Ղազարյանը գտնվում է հիվանդանոցում՝ վիրակապարանում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց,  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Էդգար Ղազարյանի աներորդին՝ Տիգրան Հովակիմյանը:

«Առավոտյան ժամը 11:00-ին շենքի բակում երկու անձ մոտեցել են եւ դաժանաբար ծեծի ենթարկել Էդգարին, հատկապես հարվածները եղել գլխի շրջանում: Այս պահին նրան համակարգչային տոնոգրաֆիայի հետազոտություն են անում»,-ասաց նա:

Նշենք, որ այս պահին իրավապահները գտնվում են հիվանդանոցում՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել իրականում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս