Սիսիանի համայնքի ղեկավարի երդման արարողությունը կրկին չկայացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սիսիան համայնքում պետք է տեղի ունենար ավագանու նիստը, որ ժամանակ նախատեսված էր իրականացնել ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը: Սակայն, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ինչպես առաջին անգամ, նաեւ այս անգամ եւս  Արմեն Հակոբջանյանին չհաջողվեց երդվել եւ ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները։

Հիշեցնենք, որ առաջին՝ հոկտեմբերի 15–ին նշանակված նիստը կրկին քվորում չլինելու պատճառով չէր կայացել։

Ավագանու 4 մանդատից նախ հրաժարվել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը, հայտարարելով, որ նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում։ Իսկ երկու օր անց՝ հոկտեմբերի 14–ին, մանդատներից հրաժարվելու մասին հայտարարեցին նաեւ «Աշխատանք եւ արդարություն» եւ «Մեկ Հայաստան» խմբակցությունները, որոնք ընդհանուր ունեին 7 մանդատ։

Հավելենք, որ Սիսիան խոշորացված համայնքում ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։

Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ. Արմեն Հակոբջանյանը ստացել էր 9, իսկ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը՝ 7 ձայն։

Ն.Հ.




Լրահոս