ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ Սիսիան համայնքում պետք է տեղի ունենար ավագանու նիստը, որի ժամանակ նախատեսված էր իրականացնել ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ՔՊ թեկնածուին չի հաջողվում երդվել:
Իսկ ինչ է սպասվում այս պարագայում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաեւ ավագանու անդամին: Այս փոփոխությունը խորհրդարանում ընդունվել է այս տարվա մայիսին:
Օրենքը հնարավորություն է տալիս, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն, եւ ավագանու նոր ընտրություններ նշանակվեն։
Ն.Հ.