
Ազգային ժողովի պատգամավորները հերթական գործուղումներին են մեկնում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 6-10-ը Ստրասբուրգ՝ Ֆրանսիա, կմեկնի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Հոկտեմբերի 18-25-ը Էրբիլ (Իրաքյան Քուրդիստան), 25-ին Բաղդադ և 26-27-ը Սինջար (Իրաքի Հանրապետություն) է գործուղվել Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Հոկտեմբերի 17-20-ը Հելսինկի՝ Ֆինլանդիա է մեկնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Նա կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին:
Նշենք, որ Գևորգյանի ու Բաքոյանի գործուղումների ծախսերը ՀՀ պետբյուջեից են կատարվելու: Ալեքսանյանի այցի ծախսերը ՝ ճանապարհածախսն ու գիշերավարձը՝ հրավիրող կողմն է հոգում:
Սևակ Վարդումյան