Խիստ անընդունելի է ընդդիմադիր գործչի նկատմամբ հաշվեհարդարը. Թագուհի Թովմասյանը՝ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էդգար Ղազարյանին ծեծի են ենթարկել նրա տան մուտքի մոտ՝ բաց դեմքով, առանց որևէ բառ ասելու՝ հարվածելով հիմնականում գլխին: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Այս երեւույթը լուրջ մտահոգություն է առաջացնում։

Ներկայումս բժիշկները զբաղված են Ղազարյանի առողջական խնդիրներով, ինձ տեղեկացրել են, որ իրավապահ մարմինները նույնպես գտնվում են հիվանդանոցում եւ Ղազարյանից հաղորդում են ընդունում։

Հետևողական կլինեմ, որ միջադեպն ամբողջությամբ կբացահայտվի, քանի որ խիստ անընդունելի է ընդդիմադիր գործչի նկատմամբ հաշվեհարդարը»,-գրել է Թովմասյանը:




Լրահոս