ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարձակվեցին, գցեցին գետնին ու սկսեցին հարվածել գլխիս շրջանում. Էդգար Ղազարյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը քիչ առաջ դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից: Նրան այսօր իր տան շքամուտքի մոտ ծեծի էին ենթարկել անհայտ անձինք:

«Ես առավոտյան վարսավիրանոց էի գնացել, վերադառնում էի տուն: Երկու հոգի ինձ այնտեղ սպասում էին, ակնհայտ հետեւել էին իմ շարժին: Վերադառնալիս նույնիսկ նկատեցի իրենց որպես շենքի կամ բնակիչ կամ այցելու, բարեւեցի անցա: Միանգամից հարձակվեցին, առանց շատ խոսելու, սկսեցին տարբեր տեղերից հարվածել: Գցեցին գետնին ու շարունակեցին հարվածել, հատկապես գլխի շրջանում: Սրանից հետո իրենք գնացին: Ես կանգնեցի շփոթված, պատահաբար մի մեքենա եկավ, ճանաչեցին ինձ: Ասաց՝ պարոն Ղազարյան, ես ճանաչում եմ ձեզ, ի՞նչ է եղել, եկեք ձեզ տանեմ հիվանդանոց, արնաշաղախ եք: Տեղափոխեցին «Շենգավիթ» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով բերեցին «Էրեբունի» ԲԿ»,-պատմեց Էդգար Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ արդեն նախնական ցուցմունք տվել է տեղի ունեցածի մասին, հիմա էլ սպասում է, որ տան մոտ, դեպքի վայրում քննչական գործողություններ կլինեն:




Լրահոս