Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ: Այս մասին Սուրեն Պապիկյանը գրել է սոցիալական ցանցի իր էջում:

«Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում հանդիպել եմ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ:

Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

Ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին գործընկերոջս հրավիրել եմ պաշտոնական այցով այցելել Հայաստան»,- նշված է գրառման մեջ:




Լրահոս