Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գլխավորությամբ, րոպեներ առաջ որոշել է բավարարել ՀՀ ՔԿ–ի միջնորդությունը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու վերաբերյալ։
Քննչական կոմիտեն հայտարարեց, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:
Մամիկոն Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 10-ին լրացավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 5 տարին: Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վանիկ Օհանյանը։
Դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն ամենաշատ ձայներն է հավաքել` 12 810 քվե կամ 38.70 տոկոս ձայն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25.06 տոկոս ձայն է ստացել, իսկ երրորդ տեղում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը` 14.53 տոկոսով։ Ասել է, թե եթե տեղի ունենար ավագանու նիստ եւ Մամոկոն Ասլանյանը կալանավորված չլիներ, ապա նա այժմ կզբաղեցներ Վանաձորի քաղաքապետի պաշտոնը: Ըստ էության՝ քաղաքական իշխանությունները հասկանալով, որ պարտվել են, արագ կազմակերպեցին նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւ արդեն 10 ամիս է, ինչ պահում են կալանքի տակ:
Քրեական գործը հակակոռուպցիոն դատարանում է եւ Մամիկոն Ասլանյանը փաստաբան Արտակ Ոսկանյանը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է դատարանում:
Քնար Մանուկյան