Ինչպես հայտնի է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի եւ ՊՆ մյուս պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան: Երեկ Հակակոռուպցիոն դատարանում հերթական նիստն է:
ArmLur.am-ը դատարանում զրուցեց գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի հետ, հասկանալու համար, թե նա մեղքի զգացում չունի, որ իր ընկերները կալանքի տակ են, իսկ նա ազատության մեջ:
Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։ Զրուցեցինք Դավիթ Տնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի հետ հասկանալու համար, թե ինչ սպասելիքներ ունեն իրենք դատարանից :
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան