Նիկոլ Փաշինյանից հետո ՔՊ-ի ներսում ամենամեծ վարկանիշն ունի Ալեն Սիմոնյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Center for Insights in Survey Research (CISR)-ի զեկույցը՝ Հայաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրման վերաբերյալ: Օրինակ հարցումներից մեկով 1499 բնակիչներից, որոնք 18 տարեկանից բարձր են եղել, հնչել են կոնկրետ անուններ եւ հարցվածներին խնդրել են յուրաքանչյուրի համար ասել՝ տվյալ անձի վերաբերյալ ունեք խիստ դրական, որոշ չափով դրական, որոշ չափով բացասական, թե՞ խիստ բացասական կարծիք։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հասցեին հարցվածների 22 տոկոսը խիստ դրական կարծիք է հայտնել, եւս 22 տոկոսն էլ՝ խիստ բացասական: 2021 թվականին դրական կարծիք էր հայտնել 16 տոկոսը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին խիստ դրական կարծիք է հայտնել հարցվածների 8 տոկոսը, որոշ չափով դրական՝ 26 տոկոսը եւ խիստ բացասական՝ 25 տոկոսը: ԱԺ նախագահի մասին 2021 թվականին դրական կարծիք ուներ միայն 3 տոկոսը, այսինքն նրա վարկանիշն աճել է:

Ն.Հ.




Լրահոս