Սեպտեմբեր ամսվա տվյալներով Հայաստան Ռուսաստանի Դաշնության 780 հազար քաղաքացի է այցելել, իսկ Հայաստանից Ռուսաստան ՌԴ քաղաքացիություն ունեցող 740 հազար քաղաքացի է մեկնել: Այս պահին Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունեցող քաղաքացիների թիվը մոտ 40 հազար է: Միգրացիոն ծառայության նախորդ 9 ամիսների տվյալները տնտեսագետ Կարեն Սարգսյանն է ներկայացնում՝ հավելելով՝ Հայաստանում հատկապես ծառայությունների մատուցման և առևտրի ոլորտում 40 հազար քաղաքացու հաշվով լրացուցիչ պահանաջարկ է առաջ եկել:
Թեև պետությունը գնաճը զսպելու համար որոշ քայլեր ձեռնարկում է, այնումենայնիվ, որոշակի ապրանքախմբերի գները շարունակում են աճել, իսկ սեպտեմբեր ամսվա տվյալներով 9.9 տոկոս գնաճ է գրանցվել, ինչը նախորդ ամսվա համեմատ 0.6 տոկոսով է ավելի:
Տնտեսագետի փոխանցմամբ՝ հետկովիդյան ժամանակներից սկսած՝ օր օրի թանկացումներն ահագնանալ սկսել են հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից, այսինքն՝ այս տարվա գարնանից սկսած: Էներգակիրների, արևծաղկի բուսայուղի, հացահատիկի ու այլ ապրանքների մատակարարը մեծամասամբ Ռուսաստանը, որոշ դեպքում նաև Ուկրաինան է: Այժմ սակայն մատակարարման այդ շղթան խաթարվել է, ինչն էլ համաշախարհային մակարդակով մեծ գնաճերի է հանգեցրել: Սարգսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում օգոստոսին որոշ չափով գնանկում է եղել, բայց քանի որ առ այսօր գնաճի ճնշումները շարունակվում են, դա քաղաքացու համար շոշափելի չի եղել:
Եթե դրամի արժևորումն այս չափի չլիներ, ապա, ներկայացում է տնտեսագետ Սարգսյանը, գնաճն արձանագրվածի կրկանկիի չափով էր լինելու: Համեմատության համար ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն է օրինակ բերում՝ ընդգծելով գնաճը Ռուսաստանում 14, Բելառուսում 16, Ղազախստանում 17 տոկոս է կազմել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան