ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

 

Արդեն մի քանի ամիս է՝ Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչներից արդարացիորեն բարձրաձայնում են, որ մի քանի տարի է՝ փորձել են Լոռու մարզպետարանից, Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ հստակ պատասխան, թե, ի վերջո, ինչն է պատճառը, որ Լոռու մարզպետարանն ու Շրջակա միջավայրի նախարարությունը լուծում չեն տալիս այն խնդրին, որը վերաբերում է աղբահանությանը։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

 

ՀԱՐՑ. Ո՞րն է մահվան պետական գրանցման հիմքը:

Տիգրան Դանիելյան (54 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Անձի մահը ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման:

Մահվան պետական գրանցման հիմքերն են՝

1) բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ մահը հաստատող սահմանված ձեւի փաստաթուղթը,

2) անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը,

3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մահվան պետական վկայականը թղթային կրիչի վրա տրամադրում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնները:

 

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում ամուսնության բացակայման մասին տեղեկանք տրամադրելու համար:

Հասմիկ Փիրումյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկանք ստանալու համար անձամբ դիմում ներկայացնելու դեպքում նախարարություն են ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ: Այն դեպքում, երբ անձը նախկինում գտնվել է գրանցված ամուսնության մեջ, նաեւ տվյալ ամուսնության փաստը դադարելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ, պետական տուրքի վճարման անդորրագիր:

Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հայցողի կողմից տրված պարզ լիազորագիր,

4) պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր,

5) այն դեպքում երբ տեղեկանք հայցող անձը նախկինում գտնվել է գրանցված ամուսնության մեջ, նաեւ տվյալ ամուսնության փաստը դադարելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության բացակայման մասին տեղեկանքը տրամադրվում է նույն աշխատանքային օրը:

 




Լրահոս