ՏԵՍԱՆՅՈւԹ. Նոր զեկույց. քանի տոկոսն են կողմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Միջազգային հանրապետական ինստիտուտի զեկույցը՝ Հայաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրման վերաբերյալ: Օրինակ հարցումներից մեկով 1499 բնակիչներից, որոնք 18 տարեկանից բարձր են եղել, հարց է հնչել, թե ի՞նչ կարծիք ունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Հարցվածների միայն 7 տոկոսն է լիովին դրական արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, 21 տոկոսը որոշ չափով է դրական արտահայտվել, 11 տոկոսը՝ որոշ չափով բացասական, 48 տոկոսը լիովին բացասական, իսկ 13 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանել:

Ըստ տարածքների վիճակագրության, Տավուշի մարզում հարցվածների 57 տոկոսը դեմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ բացասական են արտահայտվել, իսկ ամենից շատ էլ կողմ են Լոռու մարզում՝ 11 տոկոսը:

Հավելենք, որ Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս