Լիտվայում Ֆրանսիայի օրերին ընդառաջ՝ պատրաստել են Էյֆելյան աշտարակը ֆրանսիական թարմ թխվածքաբլիթներից: Կառուցումից կարճ ժամանակ անց այն կերել են Վիլնյուսի սուպերմարկետներից մեկի այցելուները: Հացաբուլկեղենային աշտարակի կերտման համար պահանջվել է 1500-ից ավելի ֆրանսիական բուլկի, որոնք թխվել են մեկ գիշերվա ընթացքում: Օգտագործվել է 50 կգ ալյուր, 30 կգ կարագ եւ 30 լիտր կաթ: Թխվածքաբլիթներից կառուցված Էյֆելյան աշտարակը, իհարկե, զիջում է պողպատյա բնօրինակին, սակայն հավակնում է հայտնվել Լիտվայի ռեկորդների գրքում որպես ամենաբարձր հացաբուլկեղենային արտադրանք:
ԿԵՐԵԼ ԵՆ ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ