Հայաստանում այս օրերին մարդահամար է իրականացվում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հոկտեմբերի 13-ից մեկնարկել է 10-օրյա մարդահամարը: Այն կավարտվի հոկտեմբերի 23-ին: Նկատենք, որ սա անկախ Հայաստանի արդեն երրորդ մարդահամարն է. նախորդ մարդահամարներն անցկացվել են 2001 և 2011 թվականներին:

Այս տարի համակցված մեթոդն առաջին անգամ է օգտագործվելու: Ազգության, քաղաքացիության, տարիքի  հետ կապված հարցերը ստացվելու են բաց աղբյուրներից, ապա  հարցեր են ուղղվելու նաև քաղաքացիներին: Առաջին անգամ է, որ այն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Հարցերն ուղղված են լինելու տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին:

Ընդհանուր առմամբ ներառված է լինելու 39 հիմնական հարց և տնային տնտեսության բնակպայմանների վերաբերյալ ևս 5 հարց: Մարդահամարի արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց:

Անդրադառնանք նախորդ տարիներին անցկացված մարդահամարներին: Համաձայն, 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների, վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը պակասել էր 130 հազարով` կազմելով շուրջ 2 միլիոն 870 հազար մարդ:  Նախորդ` 2001 թվականի մարդահամարի տվյալներով, Հայաստանի հաշվեգրված բնակչության թիվը մոտ 3.5 միլիոն մարդ էր, իսկ հանրապետությունում առկա էին մոտ 3 միլիոնը:

Ն.Հ.




Լրահոս