Այս պահին օրակարգում նման հարց չունենք, եւ դրա համար ռեկտորների խորհուրդն այդ օրակարգով հարց չունի քննարկելու: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր, ռեկտորների խորհրդի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը` անդրադառնալով՝ ԲՈՒՀ-երի խոշորացման աղմկալի նախագծին, որը մինչ օրս ռեկտորների խորհրդում չի քննարկվել:
«Ես ընդհանուր այս հարցի վերաբերյալ մտածում եմ, որ Եվրոպայում խոշորացման են անցել շատ երկրներ, մասնավորապես՝ Ֆինլանդիան, Էստոնիան եւ խոշորացման գործընթացն իր դրական արդյունքը տվեց: Իհրակե ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ համալսարանների խոշորացումն անխուսափելի է»,-հավելեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ից Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները դժգոհում են՝ առանց իրենց ու դասախոսների կարծիքը հայտնելու կառավարությունը որոշել է միավորել ՀՀ պետական 3 բուհ՝ Երևանի Մանկավարժական համալսարանը, Բյրուսովի անվան լեզվաբանականն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի հետ:
Ի դեպ, լիազոր մարմնի ղեկավար Վահրամ Դումաննյանն այսօր հաստատել է՝ կառավարությունը 3 բուհերը միավորելու ծրագիր ունի. իսկ թե ինչու են մինչ օրս նախագիծը խնամքով թաքցրել հայտնի չէ:
Լիդա Եղիազարյան