ՏԵՍԱՆՅՈՒԹ. 26-ամյա երիտասարդին դանակահարածը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին, կեսգիշերն անց, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 26-ամյա մի տղամարդ։ Նրան դանակահարել էին։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և բաժնի ծառայողների համատեղ ջանքերով կարճ ժամանակում պարզվեց, որ Մայակովսկի գյուղում տեղի էր ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն։

Այդ ընթացքում տղամարդուն դանակով խփել էր Աբովյան քաղաքի 24-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա դեպքի հաջորդ օրը եկել է Կոտայքի բաժին և հայտնել, որ 26-ամյա երիտասարդին ինքն է դանակահարել։ Նա ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս