Որոշում Գարեգին Բ-ի դատախազ եղբորորդու քրեական վարույթով. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն` հակակառուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանի քրեական գործով:

Հիշեցնենք, որ դատարանը դատավոր Դավիթ Արղամանյանի գլխավորությամբ բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը եւ դատախազ Կորյուն Ներսիսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել էր:
Ինչպես հայտնի է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը կալանավորվել էր: Դատախազ Կորյուն Ներսիսյանն կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, որի քրեական գործով շոշափվում է նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի անունները:

Հիշեցենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։ Կորյուն Ներսիսյանը չի ընդունում մեղադրանքը:

Քնար Մանուկյան




Լրահոս