ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացնում անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ
Պուտինը հայտնել է ՌԴ չորս նոր շրջաններում ռազմական դրություն մտցնելու հրամանագրի ստորագրման մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հոկտեմբերի 20-ից ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ռազմական դրություն է մտցվում, Կրեմլի մամուլի ծառայությունը մեջբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի տեքստը։
«Հաշվի առնելով, որ զինված ուժը կիրառվում է Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության դեմ՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 87-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ռազմական դրության մասին» 2002 թվականի հունվարի 30-ի թիվ 1-ի Դաշնային սահմանադրական օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների որոշում եմ. 2022 թվականի հոկտեմբերի 20-ից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում մտցնել ռազմական դրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։