ՀՈՂԱԹԱՓ-ՏՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական արտադրողից բրիտանացին սխալմամբ ստացել է տնային հողաթափ, որում հեշտությամբ տեղավորվում է իր ամբողջ մարմինը: Նա պատվիրել էր, որ իր համար ոչ ստանդարտ չափսերի հողաթափ կարեն, եւ արտադրող ընկերությունից ստացել է մեկ նորմալ հողաթափ, իսկ մյուսը՝ հսկայական՝ 2 մետրանոց: Երկու հողաթափն էլ պատրաստված են արջի թաթի տեսքով` մեկը փոքր, մյուսը մեծ: Պատճառն այն է, որ Լոնդոնի բնակիչ Թոմ Բոդինգհեմը ոտքի ոչ ստանդարտ չափսեր ունի: Նրա մեկ ոտքը բրիտանական համակարգի 13 համար է, մյուսը` 14.5: Այս տվյալներով պատվերն ուղարկվել է Չինաստան: Այնտեղ վարպետները 2 կարգ սխալվել են եւ 14,5-ի փոխարեն պատրաստել են 1450 համարի հողաթափ, որը 210x130x65 սմ է:




Լրահոս