Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 27-ամյա Գևորգ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է դատարան: