
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 19-ի որոշումներով Մուշեղ Բաբայանը և Էդիկ Հակոբյանը նշանակվել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոններում։
«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մուշեղ Բաբայանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատելով նրան հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Նույնաբովանդակ որոշում է կայացվել նաև Էդիկ Հակոբյանի պաշտոնի նշանակելու առնչությամբ։