ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Քաղաքացիները հետաքրքիր ցուցավահանակով հորդորում են մարդկանց աղբը չթափել շրջակա միջավայրում: Ցուցանակի հորդորին անսալով` մենք պետք է տարբերվենք պատկերված կենդանուց։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս ընդգրկվել որակավորված ներքին աուդիտորների ցանկում

Միսակ Հայրապետյան (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկվելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն կարող են դիմում ներկայացնել այն անձինք, որոնք ունեն՝

  1. Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի միջազգայնորեն ճանաչված հետեւյալ որակավորումներից առնվազն մեկը`

1) ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի կողմից իր կրթական ստանդարտներին համապատասխան անցկացված քննությունների արդյունքում տրված ներքին աուդիտորի որակավորումը (Certified Internal Audit- CIA) կամ հանրային հատվածի աուդիտորի որակավորումը (Certified Government Auditing Professional – CGAP),

2) որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից անցկացված առնվազն բազային (ֆունդամենտալ) 9 քննության (F1-F9) արդյունքում տրված հաշվապահ-աուդիտորի որակավորումը,

3) հանրային ֆինանսների եւ հաշվապահության արտոնագրված ինստիտուտի (Chartered Institute of Public Finance Accountancy- CIPFA) կողմից տրված որակավորումը,

4) որակավորված հանրային հաշվապահների ամերիկյան ինստիտուտի (American Institute of Certified Public Accountants) կողմից տրված հանրային հաշվապահի որակավորումը (CPA),

  1. Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի այլ կառույցների կողմից տրված հետեւյալ որակավորումներից առնվազն մեկը`

1) «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորումը,

2) Հայաստանի Հանրապետության հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) կողմից տրված աուդիտորի որակավորումը։

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումին կից պետք է ներկայացնել՝

– անձնագրի պատճենը,

– համապատասխան որակավորումը հավաստող փաստաթղթի պատճենը:

 

 

 

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ անել դեղատնային գործունեության լիցենզավորման հայտի բավարարումից հետո:

Աիդա Պետրոսյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում՝

1) դեղատանը (դեղեր պատրաստող եւ դեղեր չպատրաստող) աշխատանքն իրականացնող, համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները.

2) դեղատանը (դեղեր պատրաստող եւ դեղեր չպատրաստող) աշխատանքն իրականացնող, համապատասխան որակավորում ունեցող դեղագետի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականի եւ վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականի, իսկ դեղագործի դեպքում` համապատասխան որակավորում ունեցող դեղագործի միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը եւ վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը:

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որեւէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը,

4) Դեղատնային գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման եւ սպասարկման պայմանագրի պատճենը։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզավորված անձի կողմից համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի, հագեցվածության փոփոխման դեպքում լիցենզավորված անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տեղեկացնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:




Լրահոս