
Հոկտեմբերի 13-ին Ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել ռեստորաններից մեկում կրակոցներ հնչելու մասին։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ռեստորանում հարսանիք է եղել, որի ժամանակ վեճ է տեղի ունեցել մասնակից մի քանի երիտասարդների միջև, որը շարունակվել է ավտոկայանատեղիում։
Վիճողներին մոտեցել է մեքենա, որից կրակել են ու հեռացել։