Հոկտեմբերի վերջին կկայանա Մարտին Մկրտչյանի մենահամերգը, նոյեմբերի սկզբին` Արամեինը: Հիմա էլ Արսեն Սաֆարյանն է պատրաստվում մենահամերգի, բայց նա հավանաբար այս տարի էլ չի հասցնի: «Ես ակուստիկ համերգային ծրագիր եմ պատրաստում, ուզում եմ` կենդանի հնչողություն լինի: Բայց հիմա էլ շաբաթը 1 օր «Հավանա» ակումբում ելույթ եմ ունենում: Իսկ նախատեսածս մեծ մենահամերգի մասին դեռ կոնկրետ ինֆորմացիա տալ չեմ կարող, հավանաբար դա կլինի 2012-ին»,-մեկնաբանեց երգիչը:
ՈԳԵՎՈՐՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ