
Դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանը այսօր նշել է ամուսնության 10 տարին: Դերասանը ինստագրամում կնոջ՝ Տաթեւիկի հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել եւ սիրո խոստովանություն արել:
«Ես քեզ չեմ սիրում, ես քեզ շաատ եմ սիրում: Ուղիղ 10 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 20-ին, մենք երդվեցինք, որ անբաժան, հավատարիմ ու սիրող ենք լինելու իրար»,-գրել է նա:
Միեւնույն ժամանակ դերասանը խոսել է տասը տարիների դժվարությունների եւ դրանք հաղթահարելու մասին:
«10 տարի շատ ու շատ դժվարությունների ենք հանդիպել, բայց հաղթահարել ենք, որովհետև սիրում ենք իրար»,- նշել է Աղաս Մանուկյանը:
Լիդա Եղիազայան