
Հայաստանում ՀԱՊԿ առաքելության արդյունքները և Երևանին օգնություն ցուցաբերելը կքննարկվեն հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այժմ մշակվում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նստաշրջանի անցկացման հարցը։
Բոլոր հարցերի վերաբերյալ որոշումները կկայացնեն Կազմակերպության ղեկավարները», – նշել է Զախարովան։