Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Այսօր հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել Մ20 խմբում հանդես եկող, 81 կգ քաշային Մնացական Աբրահամյանը: Հայ ծանրորդը 143 կգ արդյունքով պոկում վարժությունում զբաղեցրել է 5-րդ տեղը, ապա 180 կգ արդյունքով 2-րդ ցուցանիշն է գրանցել հրում վարժությունում, իսկ երկամարտի 323 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Այս քաշային կարգում 328 կգ արդյունքով չեմպիոն է դարձել վրացի Սաբա Ասանիձեն: Նշենք նաև, որ այս քաշային կարգում Ավստրիան ներկայացրել է հայազգի ծանրորդ Հմայակ Միսակյանը: Հմայակը ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը, սակայն 147 կիլոգրամ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:

Այսօր ավելի ուշ մրցահարթակ դուրս կգա Մ23 խմբում հանդես եկող, 81 կգ քաշային ծանրորդ Կարեն Մարգարյանը:




Լրահոս