ԴՈՒԵՏԱՄՈԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրկին դուետ: Արմինկան երեւի թե մեր հայկական էստրադայի այն երգչուհիներից է, ով ամենից շատ դուետներ ունի: Նախ Արման Հովհաննիսյան, հետո Արսեն Գրիգորյան, Արազ Դարե, Սարո, հիմա էլ Արամե: Օրեր առաջ Արամեն եւ Արմինկան ընդամենը մեկ գիշերվա ընթացքում ավարտեցին իրենց նոր տեսահոլովակի նկարահանումները «Զով գիշեր է» երգի հիման վրա: Ռեժիսորն է Արեն Բայաթյանը: Թե քանի օրից այն կհայտնվի էկրաններին, պարզ չէ: Բայց որ Արմինկան դուետ ձայնագրելու մեծ սիրահար է, անխոս, ակնհայտ է:




Լրահոս