
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132 կմ–135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում՝ համակարգի զննության ընթացքում հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ից մինչև 17:00-ն կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Այս տեղեկությունը, aliq.ge-ի փոխաբցմամբ՝ տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
«Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի միջպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքային ճանապարհը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: