Կանայք չեն զորակոչվի մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում. Պետդումայի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Գուրուլևը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ կանայք, այդ թվում՝ անզավակները, չեն կանչվի մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում։

Հինգշաբթի ավելի վաղ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ բացի երեք և ավելի երեխա ունեցող բազմազավակ հայրերից, առնվազն մեկ երեխա ունեցող կանայք զորակոչից տարկետում ունեն։

Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում շարունակվում է մասնակի մոբիլիզացիա՝ համաձայն նախագահի հրամանագրի։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ է 1000 կիլոմետրանոց առաջնագիծը վերահսկելու համար։ Ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար մարդ, այսինքն՝ մոտավորապես 80-ից մեկը, ով գտնվում է պահեստազորի և մոբիլիզացիոն ռեզերվում, և առաջին հերթին նրանք, ովքեր արդեն մարտական ​​փորձ ունեն։ Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, հոկտեմբերի 14-ի դրությամբ մոբիլիզացվել է 222 հազար ռուս, և մոտ երկու շաբաթվա ընթացքում, այսինքն՝ մինչև հոկտեմբերի վերջ, մոբիլիզացիոն բոլոր աշխատանքները կավարտվեն։




Լրահոս