
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներումրջանառվող շշուկների համաձայն` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանը երկար անգործ չի մնա:
Նա իր աշխատանքով գոհացրել է Նիկոլ Փաշինյանին, ուստի` նրա կողմից էլ շատ շուտով նոր պաշտոն կստանա դատաիրավական ոլորտում: Այս թեմայի շուրջ վերին օղակներում նույնիսկ արդեն կատակում են, թե հարկավոր է նշանակումը արագ գլուխ բերել, քանի Մուկուչյանն էլ չի դարձել ընդդիմադիր»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում