Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Կովսականում միջազգային օդանավակայանի կարմիր ժապավեններ են կտրել: ArmLur.am-ը գրել էր, որ հայկական Կովսականում բացված օդանավակայանի առաջին ուղևորը լինելու պատիվը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանինն է եղել:
Իրողությանը հայ հասարակությունը որևէ կերպ չի արձագանքել՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական: Իրականությունը, սակայն, այն է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ոչ միայն Կովսականը (Զանգելան), այլ նաև Սանասարն (Կուբաթլու) Ադրբեջանի վերահսկողության տակ չպետք է անցնեին: Այդ մասին հայտարարության մեջ որևէ կետ չկա։ Այս մասին դեռևս նախորդ տարվա՝ 2021-ի, օգոստոսի 24-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էր բարձրաձայնել ու հարց ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե այդ ի՞նչ գաղտնքի փաստաթղթի հիման վրա են հայկական զորքերը ոչ միայն Կովսականից ու Սանասարից, այլ նաև Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածից (21 կմ-ից) հետ քաշվել։ Ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ, այո, ադրբեջանական կողմի հետ այդ մասով բանավոր պայմանավորվածություն են ունեցել։
Այսօր արդեն ականատեսն ենք լինում, որ Արցախի Հանրապետության՝ իր վերահոսկողության տակ անցած տարածքներում, որոնց մի մասի նկատմամբ, ի դեպ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պաշտոնական Բաքուն վերահսկողություն չպետք է ունենար, Ադրբեջանը լայնածավալ շինարարություն է իրականացնում՝ շահագործամանավտոճանապարահներ, երկաթգիծ, թունելներ, կամուրջներ ու օդանավակայաններ հանձնելով։
Սևակ Վարդումյան