«Ադրբեջանցիները Սև լճի տարածքում են սպանել գերեվարված հայ զինվորներին». միջազգային հետաքննական բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շաբաթներին ադրբեջանական զորքերի կողմից հայ զինվորների ակնհայտ մահապատժի մասին պատմող երկու տեսանյութ էր հրապարակվել և լայնորեն տարածվել սոցցանցերում: Հետաքննական լրագրությամբ զբաղվող միջազգային «Bellingcat» գործակալությունը իրականացրել է տեսանյութերից մեկի վերլուծություն՝ տեղորոշելով այն և բացահայտելով մի քանի ապացույցներ, ըստ որոնց՝ տեսանյութերից մեկն արվել է Սև լճին հարող տարածքում։

Այդ տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է հոկտեմբերի 1-ին։ Այն ցույց է տալիս զինվորական համազգեստով տղամարդկանց մի խումբ լեռան գագաթին, որը նրանք հենց նոր գրավել են: Տղամարդկանց մեկ այլ խումբ, որոնք գերի են ընկած և կրում են տարբեր զինվորական համազգեստներ, շարված են առանց զենքի։

Տեսանյութը լայնորեն տարածվել է ադրբեջանամետ ալիքներով, ինչը ցույց է տալիս ադրբեջանական զորքի կողմից հայ զինվորների մահապատիժը։

Հոկտեմբերի 3-ին Libération-ի լրագրողներ Ալեքսանդր Հորնը և Ֆաբիան Լեբուքը նշում են, որ կադրերը Ադրբեջանի հետ սահմանին են՝ Սև լճից հարավ. «Վերլուծելով Telegram-ի անշարժ պատկերներից մեկը՝ տեղանքի վրա նկատեցինք նախշեր, որոնք համահունչ էին այն դիրքի հետ, որտեղից արվել էր լուսանկարը»:

Հետաքննող լրագրողները «Google Earth» ծրագրի միջոցով կարողացել են  բացահայտել Սև լճի շրջակայքը, որը պարունակում է որոշ աշխարհագրական առանձնահատկություններ:

Ավելի մանրամասն՝ այստեղ։




Լրահոս