ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին դատախազության հետ խնդիր ունի, ապա նա ո՞ր դեպքում կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:

Գագիկ Մարտիրոսյան, 50 տարեկան, գործարար

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին այն դեպքում, եթե դատախազությունը`
ընթացք չի տվել դիմում-բողոքներին,
• դիմում-բողոքներին տրվել են չհիմնավորված պատասխաններ,
չի բողոքարկել դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները:     

ՄԻՊ գրասենյակի տեղեկատվական թերթիկից

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դատախազության հետ խնդիրներ ունեցող քաղաքացիների թիվն   անկասկած շատ է: Այս դեպքում, սակայն, ի տարբերություն մեր բոլոր նախորդ հրապարակումներում ներկայացված կառույցների, ՄԻՊ գրասենյակի լիազորությունները բավական սահմանափակ են: Թեեւ ներկայացված երեք կետերն էլ լուրջ պատճառներ են պաշտպանի օգնությանը դիմելու համար, ու քիչ չի պատահում, որ մարդիկ հենց նշված հարցերի շուրջ են դատախազության հետ խնդիրներ ունենում:




Լրահոս