Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 11:00-13:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան, Պռոշյան, Տիգրանյան, Կալինինի փողոցների, «Քիմիագործներ» թաղամասի 1-ին և 2-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» -ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: