
Հայաստանի ՀԱնրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է: Այս մասին հայտնում են Հայաստանի ռազմական գերատեսչությունից:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Նախարարն այնտեղ հանդիպումներ է ունեցել մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: