Իրանի հյուպատոսը՝ Հայաստանին իրանական ԱԹՍ-ներ վաճառելու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն անդրադարձավ շրջանառվող լուրերին, որ Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողի հարցին՝ Իրանի հյուպատոսը հաստատու՞մ է այն տեղեկությունը, թե Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ և արդյոք Իրանը պատրաստ է Հայաստանին զենք վաճառել, եթե հայկական կողմը նման ցանկություն ունենա, նա պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ այս հարցը ավելի շատ պետք է ուղղել պաշտպանական ոլորտի պատասխանատուներին։ Երկու երկրների պաշտպանության ոլորտի պատասխանատուները միմյանց հետ կապի մեջ են և փոխայցելություններ ու քննարկումներ են ունենում։ Կարծում եմ՝ Հայաստանը երբեք հարձակողական զենքերի կարիք չի ունենա»։




Լրահոս