Հայաստանում կվերանայվեն վտանգավոր բեռների փոխադրումները։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործադիրը մտադիր է կանոնակարգել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը։ Ավելին, կանոնները խախտվելու դեպքում նշանակվելու են մեծ տուգանքներ։
Օրինակ, 2024 թվականի հունվարի 1-ից վտանգավոր բեռներ փոխադրող մեքենան պետք է ունենա վտանգավոր բեռներ փոխադրելու տրանսպորտային միջոցի հաստատման վկայական (սերտիֆիկատ), որի ձևը և տրման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը։ Բացի այս, վտանգավոր բեռներ փոխադրող կազմակերպությունը պետք է ունենա վտանգավոր բեռների փոխադրումների ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետ, որը պետք է անցնի վերապատրաստում և ունենա մասնագիտական վերապատրաստման սերտիֆիկատ, որի ձևը և տրման կարգը հաստատում է կառավարությունը։
Նշենք, որ Հայաստանի տարածքում վտանգավոր բեռներ փոխադրելու օրենսդրության պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 դրամի չափով։
Սյունէ Համբարձումյան